Առցանց կրթություն

Առցանց կրթություն

Իրավիճակով պայմանավորված Վանանդի միջնակարգ դպրոցը սկսել է իրականացնել առցանց կրթություն։ Աշակերտների հաճախելիությունը բավականին բարձր է։ Կապ հաստատելու նպատակով օգտագործվում են տարբեր հավելվածներ՝ zoom, viber, skype: Օգտագործվում է էլեկտրոնային մատյան՝ աշակերտների առաջադիմությունն ու ներկայնալիությունը գրանցելու նպատակով։
Մանկավարժները տեսնում են իրավիճակը որպես մարտահրավեր․ օգտվելով առիթից՝ փորձարկում են տարբեր հավելվածների ընձեռնած հնարավորություններ՝ դասերը ավելի հետաքրքիր և ինտերակտիվ դարձնելու նպատակով։
Պլանավորում ենք նաև կայքում ունենալ հատուկ բաժին՝ ուղղված առցանց կրթությանը, որտեղ աշակերտները կշարունակեն ավանդույթ դարձած հանդիպումները մշակութային գործիչների, կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նույն հարթակում, նաև, վեբինարներով և ընթացիկ դասերով կներկայանան մանկավարժները։

Աշակերտական խորհուրդ

Վանանդի միջնակարգ դպրոցում ակտիվ գործունեություն է ծավալում աշակերտական խորհուրդը, որը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ…

Աշակերտական խորհուրդ

Վանանդի միջնակարգ դպրոցում ակտիվ գործունեություն է ծավալում աշակերտական խորհուրդը, որը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, թիրախավորում և լուծումներ է փնտրում համայնքային խնդիրների համար։

Աշակերտական խորհրդի կարևոր հենակետը կառավարման մոդելն է, որը յուրացվելով աշակերտների կողմից՝ պատրաստում է մեծ կյանքին պատրաստված քաղաքացիներ։ Մասնավորապես աշակերտական խորհուրդը կազմվում է դասարաններում ընտրված ներկայացուցիչներից, իսկ նախագահը ընտրվում է համադպրոցական ընտրությամբ։

Ձեռագործության ակումբ

Վանանդի միջնակարգ դպրոցում ձեռագործության խմբակը հիմնադրվել է Արմինե Խաչատրյանի ջանքերով և COAF հիմնադրամի աջակցությամբ…

Ձեռագործության խմբակ

Վանանդի միջնակարգ դպրոցում ձեռագործության խմբակը հիմնադրվել է Արմինե Խաչատրյանի ջանքերով և COAF հիմնադրամի աջակցությամբ։ Խմբակի գործունեության ընթացքում աշակերտները հասցրել են ներկայանալ տարբեր ցուցահանդեսների։ 

Լինելով ներգրավված խմբակում՝ աշակերտները զարգացնում են ասեղնագործության հմտությունները՝ զուգահեռաբար սովորելով ազգային նախշանկարների, պատկերների պատմության, կիրառության և նշանակության մասին։ 

<<Կարս>> համույթ

<<Կարս>> երգի և պարի համույթ

Դպրոցում գործում է <<Կարս>> ազգագրական երգի պարի համույթ, որը հիմնադրվել է Հրայր Սուրմալեցու կողմից։ Համույթը ակտիվ մասնակցություն է ունենում մարզային և հանրապետական փառատոններին։

Վանանդ Թատրոն

Վանանդ թատրոնը հիմնադրվել է 2018 թվականին <<Դասավանդի՛ր, Հայաստան>> մասնակիցների կողմից։ Թատրոնը իր կարճ գործունեության ընթացքում հասցրել է․․․

Վանանդ Թատրոն

Վանանդ թատրոնը հիմնադրվել է 2018 թվականին <<Դասավանդի՛ր, Հայաստան>> մասնակիցների կողմից։ Թատրոնը իր կարճ գործունեության ընթացքում հասցրել է բեմադրել ներկայացում և հանդես գալ Արմավիր քաղաքի մշակույթի տանը։ 
Խմբակի գործունեության շրջանակներում աշակերտները ծանոթանում են միջազգային և հայկական թատրոնների պատմությանը և տեսակներին։ Պրակտիկ դասընթացների ընթացքում յուրացնում են բեմադրության տեսակները, սցենար գրելու և ռեժիսուրական հմտություններ։

2020 թվականին <<Վանանդ թատրոն>>-ը համագործակցում է <<Այրոգի>> ստվերների թատրոնի հետ՝ նպատակ ունենալով բեմադրել <<Տերն ու Ծառա>> ստեղծագործությունը ստվերների թատրոնի ֆորմատում։ 

Հետևե՛ք <<Վանանդ թատրոն>>-ի գործունեությանը ֆեյսբուքում