Առցանց կրթություն

Իրավիճակով պայմանավորված Վանանդի միջնակարգ դպրոցը սկսել է իրականացնել առցանց կրթություն։ Աշակերտների հաճախելիությունը բավականին բարձր է։ Կապ հաստատելու նպատակով օգտագործվում են տարբեր հավելվածներ՝ zoom, viber, skype: Օգտագործվում է էլեկտրոնային մատյան՝ աշակերտների առաջադիմությունն ու ներկայնալիությունը գրանցելու նպատակով։
Մանկավարժները տեսնում են իրավիճակը որպես մարտահրավեր․ օգտվելով առիթից՝ փորձարկում են տարբեր հավելվածների ընձեռնած հնարավորություններ՝ դասերը ավելի հետաքրքիր և ինտերակտիվ դարձնելու նպատակով։
Պլանավորում ենք նաև կայքում ունենալ հատուկ բաժին՝ ուղղված առցանց կրթությանը, որտեղ աշակերտները կշարունակեն ավանդույթ դարձած հանդիպումները մշակութային գործիչների, կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նույն հարթակում, նաև, վեբինարներով և ընթացիկ դասերով կներկայանան մանկավարժները։