Վանանդի Միջնակարդ Դպրոց


Վանանդ համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, մարզկենտրոնից՝ Արմավիր քաղաքից, 24 կմ հարավ — արևմուտք։ Հիմնվել է 1979 թվականին որպես չորրորդ տնկարարային տնտեսություն, ապա 1984 թվականին վերանվանվել Վանանդ։

Վանանդի միջնակարդ դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին։ Հիմնանորոգվել է 2014 թվականին։ Ներկայումս դպրոցում առկա են նախակրթարանային, տարրական, միջին և ավագ դպրոցները։ 2020 թվականի դրությամբ դպրոց են հաճախում 205 աշակերտ։

Դպրոցում գործում են բանավեճի, անգլերենի, ձեռագործության, ազգագրության, թատերական, քիքբոքսինգի արտադասարական խմբակներ։ Դպրոցում կարևորվում է բազմակողմանի և համալիր կրթությունը, որի շրջանակներում անհատական մոտեցմամբ բացահայտվում է յուրաքանչյուր աշակերտի ուժեղ կողմերը և ստեղխվում պայմաններ դրանց զարգացման նպատակով։

Դպրոցում ակտիվ գործունեություն է ծավալում աշակերտական խորհուրդը, որի նախաձեռնությամբ դպրոցում իրականացվում են տարբեր միջոցառումներ, հանդիպումներ և համայնքային ծրագրեր։